Ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել կնոջը ծեծելու դեպքով հարուցված քրեական գործը։
Նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այցելելով իրեն և կնոջը համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակարան և այնտեղ տեսնելով կնոջ հետ սիրային կապի մեջ գտնվող տղամարդուն, նշված հարցի շուրջ վիճաբանելիս մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ բռունցքներով հարվածներ է հասցրել կնոջ գլխին, դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը թեթև վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդված։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։