Ռուբեն Շուխյանը Facebook-գրել է.
«Սա արդեն ուղղակի անտանելի է դառնում: Վերջերս շատ եմ լսում, անգամ պաշտոնական լրահոսով, լուրերի հեռուստատեսային ռեպորտաժներում նման բնույթի հաղորդումներ. ասենք, հայ-ադրբեջական սահմանի առաջապահ ինչ որ մի դիրքում բացել են նոր աղոթատեղի, խաչափայտ, սուրբ պատկեր են դրել և այլն: ժողովուրդ ջան, ինչու՞ եք ապականում երիտասարդ զինվորի հոգեբանությունը:
Ի՞նչ աղոթատեղի, ինչի՞ մասին է խոսքը: Առաջապահ դիրքերում զոր ու գիշեր արթուն կանգնած մեր զինվորներին փամփուշտ ու զինամթերք, հեռահար ու գիշերային դիտարկման անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներ մատակարարեք, որ կարողանան վստահ լինել իրենց խրամատներում ու որ չկրկնվի ապրիլյան պատերազմի խայտառակությունը՝ երբ մեր հերոսները փամփուշտ էլ չուներին, որ դիմագրավեին Թուրքիայից իրենց ազերի եղբայրերին օգնության եկած ու մինչև ատամները զինված «գորշ գայլերի» ստորաբաժանումներին:
Եվ ահա այս ամենի փոխարեն առաջարկվում է աղոթել: Ես չգիտեմ, գուցե սրանով գործազրկության հարց է լուծվում և հոգևորականների համար նոր աշխատատեղեր բացելու խնդիր է դրված, գուցե դա է՝ դե ուրեմն ստույգ ասեք, որ մենք էլ իմանանք»: