Հայ զինվորականների «անվտանգության գոտին». ճարպոտներին բանակում տեղ չկա. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայ զինվորականների «անվտանգության գոտին». ճարպոտներին բանակում տեղ չկա. armeniasputnik.am

Ռուսական ԶԼՄ–ներն այսօր հայտնել են, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել աշխատանքից հեռացնել ավելորդ քաշ ունեցող զինծառայողներին։ Ենթադրվում է, որ երրորդ ու չորրորդ կարգի ճարպակալությամբ տառապող սպաներին կստիպեն բժշկական զննում անցնել։

Չորեքշաբթի լուրեր հայտնվեցին, որ նախարարությունը կկազմի երրորդ և չորրորդ աստիճանի ճարպակալությամբ տառապող զինծառայողների ցուցակն ու կուղարկի նրանց բժշկական հանձնաժողով, որը կորոշի, թե արդյո՞ք նրանք պատրաստ են ծառայության։

Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալների համաձայն` Ռուսաստանի բնակչության տղամարդկանց 55 տոկոսն ու կանանց 60 տոկոսը ճարպակալություն ունի։ Վերջին 10 տարվա ընթացքում ճարպակալություն ունեցող տղամարդկանց թիվը կրկնակի աճել ե։ Չորրորդ աստիճանի ճարպակալություն ունեցող քաղաքացիներն ազատվում են զինծառայությունից։

Ինչպես կարելի է դատել` Հայաստանում ավելորդ քաշ ունեցող մարդկանց մասին տեղեկություններ չկան, բայց մասնագետները նշում են, որ այդ խնդիրը շատ սուր է։ Եթե 30 տարի առաջ ավելորդ քաշը մարդկանց մոտ, սովորաբար, 40–ից հետո էր հայտնվում, ապա այսօր ճարպակալությունը տարածված է նաև երեխաների մեջ։

Ինչ վերաբերում է ավելորդ քաշ ունեցողների զինակոչին, ապա Հայաստանում այն, իհարկե, սահմանվում է բժշկական որոշումներով, բայց դա զորակոչն է, իսկ զինծառայողներին ու ոստիկանության աշխատակիցներին այդպիսի սահմանափակումներն, ասես, չեն վերաբերում։ Դրա հետ կապված, երևի, կարելի էր մտածել այն մասին, որ ռուս զինծառայողների փորձը մեզ մոտ էլ կիրառվի։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am