Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ընտանիքը. wnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ընտանիքը. wnews.am

Wnews.am-ը ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ընտանիքը։

Արդարադատության նախարարն ապրում է մոր և քրոջ հետ։

Նրա մայրը՝ Աննա Մկրտչյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Էրեբունու և Նուբարաշենի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետն է։

4-8

Աննա Մկրտչյանն ունի երկու մասնագիտություն. ավարտել է Խ.Ա. անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետը, իսկ երկրորդ մասնագիտությամբ իրավաբան է։

«Ես երջանիկ եմ իմ դուստրերով, նրանց հաջողություններն իմ երջանկության գրավականն եմ համարում»,- ասում է նախարարի մայրը։

Արփինե Հովհաննիսյանը պատմել է, որ մոր հետ ավելի շատ ընկերուհիներ են։

«Եթե խորհրդի կարիք ունեմ կամ անգամ ուզում եմ բարձրաձայն մտածել, մայրիկիս հետ եմ կիսվում»,- նշում է նա։

Արփինե Հովհաննիսյանի կրտսեր քույրը՝ Լիա Հովհաննիսյանը, ով ավագ քրոջից փոքր է ութ տարի, մասնագիտությամբ ևս իրավաբան է: Քույրիկի մասին խոսելիս՝ Լիան նշում է, որ ընտանիքում Արփինեն շատ հոգատար է, բարի, շատ նուրբ հոգի ունի ու միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել:

8-3

5-5

 

244-1

6-6

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: