«Մեր աղջիկը ցավոք շատ խղճուկ է հատկապես ինտելեկտուալ զրույցում:
Հարցնում են՝ ինչ կանեք օվկիանոսների աղտոտվածության ու ծովային կաթնասուննեին սպառնացող վտանգների կապակցութամբ, պատասխան՝ հնարավոր-անհնար ամեն ինչ պետք է անենք…
Օտար լեզվի չիմացության մասին չասեմ…
Մնացածը գոնե ինչ-որ քայլեր են առաջարկում, թե ինչ կարելի է անել: Ու սա միայն գեղեցկուհու խնդիրը չի, համատարած մեր կրթական համակարգի դատարկության խնդիր է, երբ կրթվող երիտասարդին չեն սովորեցնում մտածել, քննադատաբար մտածել, կոնկրետ ու առարկայական լինել ու այսպես շարունակ…»,- Facebook-ի իր էջում գրել է Ստյոպա Սաֆարյանը: