«Звезда»-ի տարօրինակ հակահայկական տեսանյութի պատմության հետքերով
Advertisement 1000 x 90

«Звезда»-ի տարօրինակ հակահայկական տեսանյութի պատմության հետքերով

Կոնստանտին Տեր-Նակալյանը Facebook-ում գրել է.

«Ոչ մեկի համար արդեն նորություն չէ, որ ռուսական ԶԼՄ-ներով հերթական հակահայկական նյութն էր սողոսկել՝ «Звезда» հեռուստաալիքով, որում ռուսական կացնային քարոզչության լավագույն ավանդույթներով խաղրկվում էր հայ բանդերականների, նացիզմի, ֆաշիզմի ու կոլաբորոցիոնիզմի թեմաները։ Յուրահատկությունը սկայան նրանում էր, որ այս անգամ շատ հստակ թիրախավորված էր կոնկրետ ՀՀԿ-ն, այն աստիճան, որ անգամ կուսակցական զինանշանի վրով էին անցել։

Եթե այս ամենը գիտեք, ապա գիտեք նաև, որ արդեն այսօր «Звезда»-ն հեռացրեց այդ տեսանյութը, սակայն այն արդեն հասրել էր տարածվել համացանցով ու դառնալ հայկական ֆեյսբուքի թիվ մեկ քննարկման թեման այսօրվա։ Փորձեմ չկրկնվել, ոչ էլ կացնային քարոզչությանը հակադրվել (իմաստ էլ չկա), փոխարենը, եկե՛ք փորձենք հասկանալ, թե ինչ է սա։

Ըստ իս, կա երկու հավանական տարբերակ․

1․ Առավել տարածված տարբերակն այն էր, որ այս կերպ ռուսները սկսել են ուղղակի մեսսիջներ հղել ու արտահայտել իրենց դժգոհությունը՝ կապված ԵՄ-ի հետ համապարփական համաձայնագրի ստորագրման հետ։ Ասել է, թե այս կերպ ռուսները մեսսիջ են ուղղում մեր քաղաքական ղեկավարությանը, որ եթե հետ չկանգնեք, ապա Հայաստանի ու Հայաստանի քաղաքական համակարգի դեմ կձեռնրկվի այնպիսի տեղեկատվական գրոհ, ինչպես դա եղավ Ուկրաինայի պարագայում։

Առաջին հայացքից բավականին դյուրամարս ու տրամաբանական թվացող վարկած է, բայց դա միայն առաջին հայացքից։ Նույն Ռոսսիա 24-ով շաբաթ օրը ռեպորտաժ էր, որտեղ Կիսելյովը մեղր էր ծորացնում Հայաստանի հասցեին՝ պատմելով, թե ինչ հավատարիմ ու խոհեմ դաշնակից ենք մենք, որ 2013 թվականին պահանջեցինք հեռացնել Մոսկվայի համար ցավոտ կետերը՝ ազատ շուկայի մասով ու ստորագրել քաղաքական մասը, իսկ Եվրոպան չհամաձյանվեց։ Մեսսիջը հետևյալն էր՝ ա՜յ, բոլորդ եղեք Հայաստանի պես, ինքը պուպուշ է։ Ու դրանից հետո «Звезда»-ի նյութը էական դիսսոնանս է ստեղծում ու չի խոսում Մոսկվայի պաշտոնական գծի հետ։ Առավել ևս՝ զարմացնում էր իր կտրուկությամբ ու մակերեսայնությամբ։

Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ առավել հավանական է մյուս տարբերակը

2․ Իրականում, սա ոչ թե պետական մակարդակով սադրանք էր՝ արված Ռուսաստանի կողմից, այլ եթե սադրանք էր ու ինքն էլ պետական մակարդակով, ապա Ադրբեջանի կողմից։ Ռուսական մեդիայում սովորական բան է ադրբեջանական լոբբիզմի առաջամարտիկների ներկայությունը։ Բավականին հաճախ են նաև, երբ ադրբեջանական ջանքերով ռուսական հեռուստաեթեր փորձ է արվում հակահայկական թեզ ու/կամ մթնոլորտ մտցնել։ Ինչպես ասվում է՝ փողին մուննաթ։

Հաճախ, այսպիսի սադրանքները կանխվում են դեռ կազմակերպման փուլում, բայց երբեմն էլ լինում է այսպես, երբ դրանց դեմն առնել ստացվում է արդեն պոստ ֆակտում։ Դատելով նրանից, թե ինչ արագությամբ ու ինչ հեզությամբ «Звезда»-ն, որը ՌԴ ՊՆ-ի կողմից է ֆինանսավորվում, փորձեց հարթել այս պատմությունը և արագորեն հեռացրեց կռվախնձորն իր մոտից, իրոք գործ ունենք ինքնագործունեության հետ, երբ ինչ-ինչ մոտիվներից դրդված, տվյալ ծրագրի, իսկ գուցե նաև՝ հեռուստաընկերության պատասխանատուները որոշել են նման չարաճճիություն անել ու դա չեն համաձայնեցրել վերահսկող վերադասների հետ։

Ամեն դեպքում, այս ամենը ևս կարելի է համարել մի փոքրիկ հաղթանակ՝ հօգուտ մեզ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայակական մեդիան ու ֆեյսբուքը ավելի ազդեցիկ են, քան կարող է թվալ»։



Նման նյութեր