««Գարդասիլի» միջոցով դրսի ուժերը նպատակ ունեն ՀՀ-ում մեծացնել անպտղության մակարդակը». iravunk.com
Advertisement 1000 x 90

««Գարդասիլի» միջոցով դրսի ուժերը նպատակ ունեն ՀՀ-ում մեծացնել անպտղության մակարդակը». iravunk.com

Չնայած մարդու պապիլոմայի վիրուսի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութով իրականացվող պատվաստումների մեծ վտանգավորության վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներին, մասնագետների ահազանգերին, տագնապներին ու դրանք հիմնավորող փաստարկներին, ՀՀ կառավարությունը ս. թ. նոյեմբերի 9-ին որոշում ընդունեց՝ Հայաստանում 2017թ. դեկտեմբերի երկրորդ շաբաթվանից սկսած 13 տարեկան շուրջ 16 000 աղջիկների «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստելու վերաբերյալ: Այն դեպքում, երբ «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի խոսքով, «Գարդասիլի» պատվաստումը ոչ միայն վտանգավոր է, այլ նաեւ՝ հակասահմանադրական.

– Զարմանալիորեն, չգիտես ինչու, «Գարդասիլի» ակտիվ պրոպագանդայով զբաղվող պետական գերատեսչության ներկայացուցիչները այն ներդրեցին Հայաստանում՝ առանց որեւէ լուրջ ուսումնասիրության արդյունքներ հասարակությանը ներկայացնելու: Եվ սա այն դեպքում, երբ տարատեսակ գիտնականներ, ոլորտի մասնագետներ ահազանգում են, որ «Գարդասիլը» ունակ է անպտղություն առաջացնել աղջիկների շրջանում:
Եվս մեկ կարեւոր հանգամանք են մոռացել ՀՀ-ում  «Գարդասիլի» պատվաստումը պարտադիր դարձնողները: Այն, որ պատվաստումը չի կարող լինել պարտադիր: ՀՀ Սահմանադրությունը արգելում է, որպեսզի պատվաստումները լինեն պարտադիր: Սահմանադրությամբ հստակ նշվում է, որ քաղաքացին ինքը պետք է որոշի` ցանկանո՞ւմ է պատվաստվել, թե՝ ոչ:

– «Գարդասիլի» հետ կապված՝ մասնավորապես, ինչո՞ւմ է Ձեր մտահոգությունը:

– Ամբողջ խնդիրը նրանում է, որ այսօր ոչ միայն «Գարդասիլի» այլեւ շատ ու շատ այլ պատվաստանյութերի միջոցով մարդկանց վրա կատարում են ամենաբազմազան փորձարկումները: Մենք այսօր խոսում ենք միայն «Գարդասիլի» մասին, բայց չմոռանանք, որ 1994 թվականից դրսի շահագրգիռ ուժերի կողմից ծրագիր է ընթանում, որպեսզի Հայաստանում հնարավորինս նվազեցվի ծնելիության մակարդակը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաեւ, որ որոշ պետություններ, իսկ դրանք, ի դեպ, քիչ չեն, հրաժարվել են պատվաստումներից առհասարակ եւ մասնավորապես «Գարդասիլից», գտնում եմ, որ Հայաստանում եւս չպետք է առանց լուրջ հետազոտության այն ներդրվեր եւ պարտադիր պայման դարձվեր:

«Գարդասիլի» պատվաստումը արդարացված կլիներ, եթե հետազոտություն անցկացվեր եւ հանրությանը ներկայացվեր հետազոտությունների արդյունքում ի հայտ եկած դրական եւ բացասական հետեւանքները, եւ հետո միայն նման որոշում կայացվեր:  Ամփոփելով խոսքս` պետք է փաստել, որ «Գարդասիլի» եւ այլ ծրագրերի միջոցով դրսի ուժերը նպատակ ունեն ՀՀ-ում մեծացնել անպտղության մակարդակը:

iravunk.com