Երեկ՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Փարպի գյուղի բնակիչ, 35-ամյա Թերազ Ավդալյանը դիմել է Ոստիկանության Աշտարակի բաժին և հայտնել, որ իր տղային ոտքով հարվածել են դպրոցում, ինչի հետևանքով երեխան սեռական օրգանների շրջանում ուժեղ ցավեր է ստացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Փարպի գյուղ են մեկնել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Թ. Ավդալյանը հայտնել է նաև, որ իր տղային՝ Ժ. Ս.-ին, ով սովորում է գյուղի դպրոցի 1-ին դասարանում, հարվածել է համագյուղացի, համադասարացի Ա. Ա.-ն:
Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: