Հայաստանի զարգացման հիմնադրամը համագործակցություն է սկսում «Joomag»-ի հետ, որի նորարար գործիքներով մշակվել է այս հաղորդագրությունը՝ https://joom.ag/ff2L։ ՀԶՀ Մարքեթիգի թիմն այսուհետև օգտագործելու է «Joomag»-ի տրամադրած առցանց գործիքները՝ մեր երկրի տնտեսության տարբեր ոլորտները բնութագրող ինտերակտիվ նյութեր ստեղծելու և տարածելու համար։ Թվային հրապարակումներից մի քանիսն արդեն հասանելի են բոլորին՝ https://goo.gl/Bjf1an։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:
www.joomag.com գերհզոր թվային հարթակից օգտվում են «Huffington Post», «Cosmopolitan», «Elle», «Harper’s Bazaar», «Vogue», «Levi’s», «IBM», «KFC» և ավելի քան կես միլիոն մեծ ու փոքր այլ բիզնեսներ՝ հրապարակումների առցանց ստեղծման, տարածման, վերահսկման և վաճառքի համար: Ընկերությունը հիմնադրվել է 2009թ․ Սիլիկոնյան հովտում՝ 4 հայ ծրագրավորողների կողմից։ «Joomag»-ը համակողմանի լուծումներ է առաջարկում մեծ և փոքր բիզնեսներին՝ կոնտենտ մարքեթինգի, թվային հրատարակչության, վաճառքի խթանման և կորպորատիվ հաղորդակցության պահանջների բավարարման համար։
«Joomag»-ի գործիքներով հնարավոր է ձևավորել և ավելի ինտերակտիվ դարձնել ցանկացած նյութ: Օրինակ, օնլայն խմբագրիչի միջոցով նյութը կարելի է հարստացնել տեսահոլովակներով, ձայնային էֆեկտներով, երաժշտությամբ, անիմացիայով, տեսադարանով, հղումներով և այլն:
«Միջազգային մասնագետների, ներդրողների, գործարարների շրջանում սա նյութերի տարածման, վերլուծությունների, հետադարձ կապի ապահովման արդյունավետ ու նորարար միջոց է, ինչն օգտակար կլինի հիմնադրամի մասնագետների և մեր ծրագրերով հետաքրքրվածների համար»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
«Մենք ցանկանում ենք մեր լուման ներդնել Հայաստանի թվայնացման գործում։ Սա կօգնի ավելի ինտերակտիվ կերպով ներկայացնել թվային նյութերը և լինել մրցակցային՝ թվային կոնտենտի դաշտում»,- նշել է «Joomag» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Տիգրան Բադալյանը։
Նոր հարթակի միջոցով ներկայում Հիմնադրամի թիմը մշակում է ներդրումային ծրագրեր, որոնք նույնպես առաջիկայում կհրապարակվեն։