Այս տարի տոնական օրերը չեն կրճատվի։ Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ աշխատող քաղաքացիներին ու դպրոցականները 10-օրյա տոնական արձակուրդ կունենան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը։
Նա նշեց, որ այս նախագիծն առաջիկայում կքննարկվի նաև կառավարության նիստի ընթացքում և կամրագրվի գործադրի որոշմամբ։
Հիշեցնենք` կառավարման առաջին տարում, անցյալ Ամանորին վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհություն էր հայտնել, որ հետտոնական ոչ աշխատանքային օրերը չափազանց շատ են և կառավարության անդամներին առաջարկել էր քննարկել ու լուծումներ գտնել դրանք կրճատելու ուղղությամբ։
Սակայն ամենայն հավանականությամբ կառավարությունում հաշվարկել են, որ 2018 թվականի հունվարի 3-ից 5-ը հանրությունը նշում է Ամանորը, 6-ին`Սուրբ ծնունդը, որին էլ հաջորդում է Մեռելոցը։ Իսկ առաջին աշխատանքային երկուշաբթին հունվարի 8-ն է։
Նշենք նաև, որ 2017թ-ի վերջին աշխատանքային օրն էլ դեկտեմբերի 29-ի ուրբաթն է։