
Կիրակի օրը, Երևանի Արաբկիր թաղամասում, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը իր աղջիկների հետ զբոսնում էր մարդաշատ փողոցում: «Փաստի» թղթակիցը, նկատելով նրանց, ուշադիր փնտրեց թիկնապահներին: Ոչ մի թիկնապահ չկար: Իհարկե, սա «աշխարհացունց» միջադեպ չէր, սակայն Հայաստանում ժողովրդի աչքը սովոր է, որ բարձրաստիճան պաշտոնյաներն ու բիզնեսմենները զինված թիկնապահների «ոհմակով» շրջեն: Ինչպես ասում են՝ «мелочь, но приятно»: