
Միացյալ Նահանգների Մերիլենդի նահանգում մերկ մոդելն առևտրի կենտրոն է գնացել նկարված հագուստով՝ պարզելու՝ այցելուները կնկատեն արդյոք «խարդավանքը»: Բոդիարտ-նկարչուհի Ջեն Սեյդելը զբոսանքը նկարահանել է տեսանյութում և տեսագրությունը հրապարակել Instagram-ում: Սեյդելը մոդել Մարիա Լուչիոտիի մարմնի վրա պատկերել է պատռված կիպ գրկող ջինս և սև տոպ: Երկարաճիտ կոշիկները և գլխարկը իսկական էին: Բացի այդ, Մարիան շարֆ էր գցել, որը ծածկում էր նրա կուրծքը: Մարդկանց մեծ մասը, որոնց նրանք հանդիպել են առևտրի կենտրոնում, ոչինչ չեն նկատել, բայց եղել են նաև այնպիսիք, ովքեր կասկածել են, որ ինչ-որ բան այն չէ: Իմանալով, որ կինը շոր չի հագել, վաճառողուհիները զվարթացել են և սկսել են լուսանկարվել նրա հետ: