Բախվել են Toyota-ն ու մարդատար ГАЗель-ը. կա 10 վիրավոր. բոլորը երեխաներ են. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Բախվել են Toyota-ն ու մարդատար ГАЗель-ը. կա 10 վիրավոր. բոլորը երեխաներ են. shamshyan.com

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 13:00-ի սահմաններում Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում՝ Շենգավիթ ծննդատան հարևանությամբ, բախվել են 40-ամյա Վաչիկ Գրիգորյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 33 70 Տ համարանիշի և 28-ամյա Սարգիս Պապյանի վարած Toyota Corolla մակնիշի 425 AC 61 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչներ Էդվարդ Գրիգորյանն ու Կարեն Սահակյանը:

Վթարի մասին Երևանի ՃՈ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոպանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը, ովքեր, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ երեխաներ են եղել: Գ. Շանշյանը հայտնում է նաև, որ նշված խաչմերուկում հաճախակի են լինում ճանապարհատրանսպորտային պատահարներ լուսացույցների բացակայության պատճառով և միայն բնակիչների երկարատև պայքարից հետո ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի միջամտության արդյունքում տեղադրվեցին լուսացույցները, ինչի շնորհիվ նշված խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազեց:

Բնակիչները այս անգամ արդարացիորեն բարձրաձայնում են, որ հետիոտնային անցման լուսակիրը տևական ժամանկ է՝ չի աշխատում և լավ կլինի, որպեսզի պատկան մարմինները «թարազուի բերեն» լուսակիրը, հակառակ դեպքում, եթե լուսակիրը չկարգավորվի, կնշանակի, որ պատկան մարմիններին է պետք «թարազուի բերել»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ГАЗель-ը սպասարկում է թիվ 44 երթուղին՝ Արգավանդից մինչև Արարատի մարզի Մարմարաշեն գյուղ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com