Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ խոսեցի Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆեյել Գրիգորյանի հետ, ով երեկ դաժան ծեծի է ենթարկվել Օրինաց Երկիր-Հայկական Վերածնունդ կուսակցության Վանաձորի ավագանու արդեն անդամ դարձած, քաղաքում հայտնի կրիմինալ ոմն Փելեշյանի կողմից: Փելեշյանը իր նախընտրական բանդայի 15 ներկայուցիչների ուղեկցությամբ եկել է եկեղեցի, խաչակնքվել է և Ռաֆայել Գրիգորյաին ասել, որ իր բոլոր ուղեկիցները հավատացյալ մարդիկ են ու առաջարկել է Գրիգորյանի սենյակում առանձնանալ ու զրուցել:
Սենյակ մտնելուց հետո, առանց որևէ բացատրության սկսել է դաժանորեն ծեծել 66-ամյա մարդուն, խփելով միայն դեմքին: Ռաֆայել Գրիգորյանի աղջկա և փեսայի միջամտությունից հետո, որոնք մի կերպ հրելով մուտքը հսկող Փելեշյանի կողմնակիցներին մի կերպ կարողացել են մտնել սենյակ, ծեծը դադարել է: Ծեծը ուղեկցվել է ամենակոպիտ հայհոյանքներով և սպանելու սպառնալիքներով:
Պատճառը
Մեկ օր առաջ, երբ լռության օր էր հայտարարված, Օրինաց երկրի թեկնածու համախոհները մտել են եկեղեցի, որտեղ մարդիկ պաշտամունքի էին հավաքվել և ցանկացել են բաժանել այդ կուսակցության գովազդային օրացուցները: Ռաֆայել Գրիգորյանը թույլ չի տվել դա անել, ասելով, որ դա արգելված է օրենքով, քանի որ ընտրություններից մեկ օր առաջ լռության օր է հայտարարված: Օրինաց երկիր և վերածնունդ խոստացող կազմակերպության անդամները դրանից վիրավորվել են»: