Թուրքիայի պատասխանը Սերժ Սարգսյանի ՄԱԿ-ում ելույթին խղճուկ էր և պրիմիտիվ
Advertisement 1000 x 90

Թուրքիայի պատասխանը Սերժ Սարգսյանի ՄԱԿ-ում ելույթին խղճուկ էր և պրիմիտիվ

Սուրեն Սարգսյանի Facebook-յան գրառումը. «Երկու ամիս սպասեցի, որպեսզի հասկանամ, թե արդյո՞ք թուրքական իշխանությունները կարող են ադեկվատ պատասխանել Սերժ Սարգսյանի ՄԱԿ-ում արված հայտարարություններին։ Երկու ամսվա ընթացքում թուրքական դիվանագիտությունն ու քաղաքական վերնախավը ոչինչ չունեցավ ասելու, բացառությամբ մի անբովանդակ ու խղճուկ նամակից, որը հոկտեմբերի 6-ին շրջանառվել էր ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպանի կողմից։ Նամակը «copy-paste» է նախորդ տասնամյակում Թուրքիայի կողմից բազմիցս արված հայտարարությունների։ 2005թ. Էրդողանի նամակից մինչ տարածաշրջանի քաղաքական իրավիճակի մասին հայտարարություններ։ Ավելին, նամակում մեզ խորհուրդ են տալիս հաշվի նստել տարածաշրջանի իրողությունների հետ։

Հաշվի ենք նստում։ Իրողությունն այն է, որ Թուրքիան տարածաշրջանային գերտերությունից վերածվել է գոյատևման ճամփան ընտրած բռնապետության, «զրո հարևան առանց պռոբլեմի» կոնցեպտի կրողի և ինքնապահպանության բնազդով կառավարվող մի զանգվածի, որի ոտքի տակից փախչում է հողը»։



Նման նյութեր