Ձեզ պետք է ամբաստ… ամբաստ.. ապստա՞մբ անվանենք. Ծռերի գործով դատավորը հազիվ արտաբերեց ապստամբ բառը. 1in.am
Advertisement 1000 x 90

Ձեզ պետք է ամբաստ… ամբաստ.. ապստա՞մբ անվանենք. Ծռերի գործով դատավորը հազիվ արտաբերեց ապստամբ բառը. 1in.am

«Սասնա ծռեր 3»-ի գործով՝ Կարո Եղնուկյան, Արմեն Լամբարյան և մյուսներ, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, նիստի սկզբում պարզ դարձավ, որ Կարո Եղնուկյանին չեն ներկայացրել դատարան բարձր ճնշում ունենալու պատճառով: Դատարանը որոշեց նիստը անցկացնել Եղնուկյանի բացակայությամբ, քանի որ նիստին ներկա է նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ Դատապարտյալների հիվանդանոցից դատարան տեղափոխվող Արթուր Սողոմոնյանը, Խաչատուր Գիչյանը, Արմեն Լամբարյանը և Գառնիկ Հովակիմյանը ահազանգում են տեղափոխող մեքենայի՝ «Գազելի» անմարդկային պայմանների մասին: Փաստաբանը ասաց, որ մեքենայում օդափոխությունը ահավոր վատ է. «Պրես արած են տեղափոխում, եթե քայլեր չձեռնարկվեն, դիմելու եմ Եվրոապական դատարան»: Գիչյանը հայտարարեց. «Էնքան նեղ էր, սիրտս տրաքում էր»:

Երբ դատավորը մերժեց փաստաբան Կարեն Մեժլումյանի միջնորդությունը՝ Վարդգես Գևորգյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ, Վարդգես Գևորգյանը հայտարարեց. «Դուք ապացուցում եք մեր ռազմագերու կարգավիճակը, ես ապստամբություն եմ կատարել, ինձ մի դիմեք ամբաստանյալ բառով»: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հորդորեց. «Մի նեղվեք, մի նեղացեք, դա վիրավորական բառ չէ: Ձեզ պետք է ամբաստ… ամբաստ.. ապստա՞մբ անվանենք: Սիրալիր լինենք իրար նկատմամբ»:

Արմեն Լամբարյանը հայտարարեց. «Մեր արածը ապստամբություն է իշխանությունը բռնազավթածների դեմ, եթե հանցագործներ կան՝ քննչական մարմիններն ու մեղադրողներն են: Եթե լավ աշխատեին, պետությունը լավ վիճակում լիներ, մենք ապստամբություն չէինք անի… Ժողովրդի կամոք ինչ կատարվում ա՝ արդար ա… ժողովուրդը ցանկանում էր ապստամբել, մենք ապստամբում ենք»:

Դատավորը Լամբարյանին դիմեց. «Չորս ամիս ա՝ չէիր խոսում, քեզ ինչ եղավ»:

Դատական նիստը շարունակվում է:

1in.am