
Ինդոնեզիայում գնացքի ուղևորը սատկացրել է վագոն սողոսկած օձին: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտնել է South China Morning Post հրատարակությունը: Սողունին հայտնաբերել են Ջակարտայից Բոգոր ﬔկնող մարդատար գնացքի վագոններից ﬔկում՝ ուղեբեռի համար նախատեսված դարակների վրա: Օձի տեսակը չի ճշտվում, բայց հայտնի է, որ նրա երկարությունը կազմում էր մոտավորապես ﬔկ ﬔտր: Երբ գնացքն շտապ կանգառ է կատարել, պահապանը փայտի օգնությամբ բացել է բեռների բաժինը: Ուղևորներից ﬔկը պոչից բռնել է օձին և դուրս բերել ապաստանից: Այնուհետև նա կտրուկ շարժումով սողունին գլխով հարվածել է հատակին և նրա անկենդան մարﬕնը դուրս նետել վագոնից: Երկաթուղային ընկերությունում կարծում են, որ օձին գնացք էր բերել ուղևորներից ﬔկը, բայց սողունին հաջողվել է փախչել տիրոջից: Տեսանյութը, որն ականատեսի կողﬕց հրապարակվել է Instagram-ում, ﬔկ օրում դիտել են 175 հազար անգամ: