Վանի միակ իշխանը՝ Նիկոլ Պողոսյան, Մաս 1
Advertisement 1000 x 90

Վանի միակ իշխանը՝ Նիկոլ Պողոսյան, Մաս 1

Միշտ դեպի լու՛յս Facebook-յան էջում կարդում ենք.

«Նիկոլ Պողոսյանը, որն ավելի հայտնի է որպես Վանա Իշխան, ծնվել է Շուշիում: Հաճախել է տեղի թեմական վարժարանը, ուր աչքի է ընկել իր ըմբոստ վարքագծով ու կարճ ժամանակ անց հեռացվել վարժարանից՝ հետագայում ուսումը շարունակելով Երևանի թեմական վարժարանում: Շուշիի վարժարանում ուսանելու տարիներին ծանոթացել է Արամ Մանուկյանի հետ՝ մասնակցելով Արամի կազմած աշակերտական ինքնազարգացման ու հեղափոխական խմբերին: Նրանց գաղափարական մտերմությունը շարունակվեց հետագայում: Իշխանը հետևեց Արամի գործունեությանը նախ Ալեքսանդրապոլում, այնուհետև Կարսում և Վանում:

Արամի և Իշխանի ընկերությունը Ռուբեն Տեր-Մինասյանը նկարագրում է այսպես. «Իշխանը մերկացրած սուր էր, իսկ Արամը դրա պատյանը, որովհետև Արամը միակ մարդն էր, որ կարողանում էր զսպել, երբ Իշխանը տաքանում էր»: Ւշխանի մահից հետո Արամը երկար ժամանակ հոգ էր տանում նրա որդուն: Վանի դեպքերի ժամանակ Իշխանի ընտանիքից միայն կինն ու որդին են փրկվում:

20-ամյա Իշխանը 1903թ.-ին միացավ ռուս-թուրքական սահմանը հատող Նևրուզի զինատար խմբին՝ Սասունին զենք և կռվող ուժ հասցնելու առաքելությամբ: Հրաշքով փրկվեց բախումներից հետո և 1904թ.-ին հասավ Վան…

Շարունակելի

Լուսանկարում` Մինա Միքայելյանի արխիվից «Վանա իշխանի որդին»»: