Ռուբեն Շուխյան. «Բարև, Եվրոպա»
Advertisement 1000 x 90

Ռուբեն Շուխյան. «Բարև, Եվրոպա»

«Բարև, Եվրոպա.

Դե ինչ՝ շնորհավորում եմ բոլոր նրանց, ով իրոք մտահոգված է Հայաստանի ապագայով՝ վերջապես Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Սա, կարծում եմ, առաջին հերթին մեր երկրի արժանապատվության հաղթանակն է այն ամենից հետո, ինչ մեզ հետ կատարվում էր այս վերջին տարիներին:

Այս օրվանը սպասում էր հատկապես մեր երիտասարդությունը, որովհետև ինչքան էլ որ բոլորիս կողմից իրավացիորեն քննադատության առարկա է մեր երկրում ներդրված քաղաքական ներկա համակարգը, մի բան ակնհայտ է՝ անկախության քառորդ դարում Հայաստանում, ճիշտ է՝ դժվարությամբ, բայց ձևավորվեց ազատ՝ այլ ոչ ստրկամիտ, առաջադեմ ու հայեցի՝ հայկական լեզվամտածողությունն ու ազգային արժեքները կրող մի սերունդ, ինչը բացարձակապես հնարավոր չէր կայսրության սահմանների ներքո գոյատևելու պայմաններում:

Եվ ամենակարևորը՝ այս մեր նոր սերունդը չունի Արևմուտքի հանդեպ այն ատելության սինդրոմը, որը որ փորձում են պարտադրել մեզ դրսից»,- Facebook-ի իր էջում Գրել է Ռուբեն Շուխյանը:



Նման նյութեր