Չինգիզ խանն ազգակի՞ց է Հիսուսին…
Advertisement 1000 x 90

Չինգիզ խանն ազգակի՞ց է Հիսուսին…

Պատմաբան Վահե Անթանեսյանի գրառումը. Կիրակոս Գանձակեցին Չինգիզ խանի մասին. «Ինչ-որ բան աստված էին անվանում, թե ինչ էր` մենք չգիտենք և անգամ իրենք չգիտեն: Բայց սովորաբար ասում էին, թե իրենց արքան ազգակից է աստծուն: Երկինքը իր համար բաժին է վերցրել աստված, Երկիրը տվել է խաքանին: Որովհետև, ասում էին խաքանի հայրը` Չինգիզ խանը, տղամարդու սերմից չի սերվել, այլ ինչ-որ լույս է եկել անևերևույթից, տան երդիկով ներս է մտել և մորն ասել, թե «Կհղիանաս և ինքնակալ որդի կծնես երկրի համար»: Եվ սրանից էին նրան ծնված համարում»:



Նման նյութեր