«Պաշտոնյաները միշտ պետք է պատրաստ լինեն անձամբ գին վճարել». Սերոբ Խաչատրյան
Advertisement 1000 x 90

«Պաշտոնյաները միշտ պետք է պատրաստ լինեն անձամբ գին վճարել». Սերոբ Խաչատրյան

Սերոբ Խաչատրյանի Facebook-յան գրառումը.

«Առողջապահության նախարարության պաշտոնյաները, ոլորտի մասնագետները հիանալի քայլ են կատարել։ Պապիլոմայի դեմ առաջինը պատվաստել են իրենց երեխաներին։ Ինչքան լավ կլիներ, եթե նույն բանն արվեր նաև պաշտպանության ոլորտում։ Բոլոր չծառայած երիտասարդ պետական բարձրաստիճան պաշտոնյաները, պաշտոնյաների երեխաները, թոռները մեկնեին առաջնագիծ ծառայելու։ Այդ դեպքում ոչ մեկը չէր խոսի օրենսդրական փոփոխության դեմ։ Կամ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց երեխաներին և թոռներին ուղարկեին սովորական, իրենց կողմից կառավարվող պետական դպրոցներ (Պուշկին, Չեխով, Աղբալյան դպրոցները չհաշված)։ Պաշտոնյաները միշտ պետք է պատրաստ լինեն անձամբ գին վճարել, ոչ թե ուրիշները վճարեն պաշտոնյաների փոխարեն։ Հենց այդպիսի պաշտոնյաները կարող են Հայաստանը զարգացնել»։