Ռուբեն Շուխյանի հրապարակումը. Հին օրերի երգերից. Ռուբեն Հախվերդյան – «Օ, քամի, քամի».
Շուրջ չորս տասնամյակ առաջ գրված Ռուբեն Հախվերդյանի «Օ, քամի, քամի» երգը շատ երգիչներ են կատարել:
Իսկ հայտնի ու սիրված այս երգը դարձավ 1978-ին, երբ Հարութ Փամբուկչյանը յուրօրինակ գործիքավորմամբ ներառեց «Օ, քամի, քամի»-ն Լոս Անջելեսում թողարկված իր «Առավոտից իրիկուն» ձայնասկավառակում:
Երգը միանգամից դարձավ հայ երիտասարդության թիվ մեկ հիթը, և դժվար էր այն ժամանակ պատկերացնել որևէ ուսանողական կամ ընկերական հավաք, որտեղ կիթառի ուղեկցությամբ չհնչեին այս խոսքերը. «Աստղերը չռել են աչքերը ու նայում են ապշած մեր վրա, Մի սպանեք, մի սպանեք ձեր սերը՝ Դուք երկրորդը էլ չեք ունենա»: