Չինաստանի դպրոցներից մեկի ճաշարանում տեղակայել են դեմքերի ճանաչման համակարգ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է գործում այդ համակարգը:
Այսուհետև դեմքերի ճանաչման համակարգի միջոցով աշակերտները դպրոցի ճաշարանում կարող են վճարել ճաշի համար: Ավելի վաղ նրանք պատվեր էին տալիս Համացանցի միջոցով՝ օգտագործելով սմարթֆոնները:
Բայց պատվերի ձևակերպման համար անհրաժեշտ էին հատուկ քարտեր, որոնք աշակերտները հաճախ մոռանում կամ կորցնում էին: Այժմ գործընթացն զգալիորեն պարզեցվել է: