Ադրբեջանցի դերասանուհին իրենց տղամարդկանց կոպիտ և հետամնաց է անվանել
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցի դերասանուհին իրենց տղամարդկանց կոպիտ և հետամնաց է անվանել

Հայտնի ադրբեջանցի դերասանուհի Պյարվին Աբիևան Hurriyet թուրքական թերթին տված հարցազրույցում ադրբեջանցի տղամարդկանց «մի փոքր կոպիտ և հետամնաց է» անվանել։ «Նրանք մի փոքր կոպիտ և հետամնաց են, այդքան ռոմանտիկ չեն, ինչպես թուրք տղամարդիկ», — ասել է Աբիևան։

Իր ասածի կոպիտ անդրադարձներին նա Instagram-ի էջում գրել է. «Այդ երբվանի՞ց են վիրավորանք դարձել` մեր տղամարդիկ ռոմանտիկ չեն և հետամնաց են խոսքերը։ Անկախ նրանից, որ երկիրը գնալով զարգանում և ավելի գեղեցիկ դառնում, շատերը հին ձևով են մտածում։ Եթե կինը դերասանուհի է, երգչուհի կամ հեռուստահաղորդավարուհի, նրան թեթևաբարո են համարում, ազատ ես ապրում` թեթևաբարո կին ես, բաժանվել ես` թեթևաբարո ես։ Մենք մեր կյանքով չենք ապրում, քանի որ հավերժ քննարկում և քննադատում ենք մյուսներին։ Հին հայացքների տեր լինելը վիրավորանք չէ, նման մարդիկ կան յուրաքանչյուր ընտանիքում։ Եվ իմ հասցեին հնչած վիրավորանքները ձեզ պահեք։ Ես իմն եմ պնդում», — գրել է Աբիևան։