Samsung Electronics հարավկորեական ընկերությունը շարժական սարքերի համար գրաֆենի հիման վրա մշակել է նոր մարտկոց, որի տարողությունը 45 տոկոսով ավելի մեծ է, քան լիթիումապոլիմերային անալոգներինը, ընդ որում նա հինգ անգամ ավելի արագ է լիցքավորվում:
Ինչպես ասված է ընկերության հաղորդագրության մեջ, Samsung-ի (SAIT) Առաջավոր տեխնոլոգիաների ինստիտուտի մասնագետները հաջողությամբ սինթեզել են գրաֆենային «գնդիկներ», որոնք թույլ են տալիս օպտիմալացնել լիթիումաիոնային մարտկոցների աշխատանքը:
Այսպես, դրանց հիման վրա շարժական հեռախոսի մարտկոցը լիցքավորվում է 12 րոպեում այն դեպքում, երբ զանգվածային արտադրության մեջ գոյություն ունեցող ամենաժամանակակից մարտկոցներին պահանջվում է առնվազն մեկ ժամ: Հեռանկարում գրաֆենային մարտկոցները հնարավոր կլինի օգտագործել նաև Էլեկտրամոբիլներում:
Դրանք աշխատանքի կայունություն են դրսևորել Ցելսիուսի մինչև 60 աստիճան ջերմաստիճանի դեպքում:
Գրաֆենը՝ ածխածնի վերափոխակը, որում դրա ատոմները «թաղանթ» են ձևավորում մեկ ատոմ հաստությամբ, օժտված է մեխանիկական մեծ ամրությամբ և ռեկորդային բարձր ջերմահաղորդականությամբ:
Այն հայտնաբերվել է 2004 թվականին Մանչեսթրի համալսարանում աշխատող ֆիզիկոսներ Անդրեյ Գեյմի և Կոնստանտին Նովոսելովի կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: