Ավստրիացի դիզայներ Կլեմենս Շիլինգերն ստեղծել է մի սարք, որն օգնում է հաղթահարել գաջեթներից ունեցած կախվածությունը: Այդ մասին հայտնել է The Verge-ն:
Գյուտն իրենից ներկայացնում է պլաստիկե մուլյաժ, որն ինչպես ձևով, այնպես էլ զանգվածով նմանվում է իսկական սմարթֆոնին:
«Էկրանին» գտնվում են քարե ուլունքահատիկներ, որոնք կարելի է պտտեցնել, դրանով իսկ կատարելով նույն այն շարժումները, ինչ և գաջեթի օգտագործման ժամանակ: Շիլինգերը նշում է, որ մարդիկ իրենց սմարթֆոնները հաճախ հանում են ոչ թե ինչ-որ գործառույթի, այլ պարզապես ձեռքի զբաղմունքի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին