
Խոր ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի Հանրապետության քաղաքական գործիչ Գառնիկ Սահակյանը:
Մեր ներկայիս քաղաքական կյանքում Գառնիկ Սահակյանի նման օրինակելի և ճշմարիտ հայրենասեր մարդու տեսակը քաղաքական գործչի լավագույն օրինակ է, որը յուրաքանչյուրին պարտավորեցնում է հայրենանվեր քաղաքացու կոչմանը մնալ հավատարիմ:
«Երկիր Ծիրանի» կուսակցության անունից անկեղծորեն ցավակցում և վշտակցում ենք Գառնիկ Սահակյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, ինչպես նաև գործընկերներին:
Եվս մեկ անգամ խորին ցավակցություն և զորակցություն ենք հայտնում Սահակյանների ընտանիքին՝ մաղթելով հոգու արիություն և տոկունություն:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյան