
«Վիքիմեդիա Հայաստանը» սկսում է համացանցում հայերեն որակյալ բովանդակության զարգացման «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավը։
Արշավի նպատակն է օգնել լավագույն մասնագետներին հարստացնել Հայերեն «Վիքիպեդիան» առկա որակյալ 1000 կարևորագույն հոդվածներով` թարգմանելով դրանք առաջատար «Վիքիպեդիաներից»։
Արշավը կմեկնարկի 2017 թվականի դեկտեմբերին 8-ին «Վիքին սիրում է գիտություն» երկօրյակով, կուղեկցվի բազմաթիվ՝ մեկից մինչև տասնօրյա խմբագրահավաքներով և կավարտվի 2018 թվականի մայիսի 14-ին շուրջօրյա խմբագրաթոնով։ Նախաձեռնությանը միանալու համար անհրաժեշտ է հայտադիմում ներկայացնել:
Արշավի մեկնարկային «Վիքին սիրում է գիտություն» երկօրյակը տեղի կունենա դեկտեմբերի 8-10-ը Աղվերանում։ Դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 3-ի ժամը 24։00-ն է։