Apple-ը թողարկել է iPhone X-ի նոր գովազդը, որտեղ ցուցադրել է երգող էմոձիներ: Հոլովակը հրապարակված է YouTube-ում ընկերության պաշտոնական ալիքում:
Տեսանյութն ուղեկցել են Animoji Yourself («Քեզ վերածիր անիմոձիի») կարգախոսով: Դրանում աղջիկը երգում է All Night անվանումը կրող երգը, իսկ նրա շուրջը հայտնվում են տարբեր երգող անիմացիաներ, որոնք սինխրոնիզացվում են նրա դեմքի հետ:
iPhone-ի վերջին մոդելի նոր գործառույթը թույլ է տալիս տեսահաղորդագրություններ ուղարկել ի դեմս խոսող էմոձիների: Տեխնոլոգիայի հիմքում ընկած է գլխի և դեմքի մկանների շարժմանը հետևելու սկզբունքը: Այն բանից հետո, երբ iPhone X-ը հայտնվեց վաճառքում, ցանցում մեծ տարածում ստացան այն հոլովակները, որոնցում օգտատերերն անիմոձիների օգնությամբ տարբեր երգեր են կատարում կարաոկեի էմոձիներով: