«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի դուստրը` պատանի երգչուհի Մեգին, օրերս նշել է 15–ամյակը։ Tert.am Life–ը լուսանկարել է օրվա հետաքրքիր պահերն ու իր ընթերցողներին է ներկայացնում երեկոյի լուսանկարներն ու մանրամասները։
Մեգին պատմեց, որ 15–ամյակը սկսվել է անակնկալներով։ «Վաղ առավոտյան տատիկս արթնացրեց, ասաց` ձյուն է եկել, նայիր։ Ես ուրախացած, որ ծննդյանս օրը ձյուն է եկել, վազեցի դեպի պատուհանը ու տեսա, որ ներքևում ընկերներս են` տորթով եկել են ինձ շնորհավորելու։ Շատ գեղեցիկ անակնկալ էր»,– ասաց Մեգին, ում համար անակնկալները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում։
Մեգին պատրաստվում էր երեկոն անցկացնել ամենամոտ 3 ընկերուհիների հետ, սակայն ժամանցի կենտրոնում պարզվել է, որ իրեն սպասում են նաև մյուս ընկերները` մոտ 15 հոգի։ «Օրը սպասվածից մի քանի անգամ լավ անցավ։ Ընկերուհիներս մայրիկիս օգնությամբ էին կազմակերպել այդ ամենը։ Նախապատրաստական աշխատանքներով` տորթի, վայրի ընտրությամբ, ես էլ էի զբաղվել, սակայն ավելի փոքր մասշտաբի համար։ Մայրիկս պատվիրել էր այն, ինչ ես էի ուզել, ուղղակի ավելի շատ հյուրերի համար»,– ոգևորությամբ պատմեց Մեգին։
Ամբողջությամբ՝ life.tert.am