Չինացի դերասան, Հարվարդի ուսանող Մայքլ Հյոն «Լավաշ մարտահրավեր» (Lavash challenge) է սկսել ֆեյսբուքի իր էջում:
«Իմ սրտի կեսը Հայաստանում է», գրել է դերասանը, որն ամիսներ առաջ այցելել էր Հայաստան և հավելել մարտահրավերն ընդունողները պետք է իր տարածած 2 րոպե տևողությամբ տեսանյութը դիտելով մի ամբողջ լավաշ ուտեն, նկարահանեն, տարածեն ֆեյսբուքում` նշելով իրեն ու ևս 5 ընկերների: Իր տարածած տեսանյութում դերասանն ինքը լավաշ է ուտում, հայերեն երգում: Նաև՝ Կոմիտասի Կաքավիկից մի կտոր: