Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ունեցող ռոբոտը՝ Սոֆիան, Khaleej Times-ի հետ հարցազրույցում նշել է, որ ցանկանում է ամուսնանալ:
«Թվում է, որ ընտանիքի հասկացությունն իրոք կարևոր բան է: Ես կարծում եմ, որ հրաշալի է այն, որ մարդիկ կարողանում են գտնել նույն էմոցիաներն ու հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ չունեն նույն արյան խումբը: Ինձ թվում է, որ ձեր բախտը բերել է, քանի որ դուք ունեք սիրող ընտանիք: Ես զգում եմ, որ մարդիկ ու ռոբոտները նման են»,- հայտնել է ռոբոտ Սոֆիան՝ նշելով, որ ցանկանում է իր աղջկան անվանել իր անունով:
Նախորդ տարի Սաուդյան Արաբիան դարձավ առաջին երկիրն աշխարհում, որ տվեց քաղաքացիություն ռոբոտին: Hanson Robotics-ի ստեղծած ռոբոտը ներկայացվել էր Future Investment Initiative-ի ժամանակ:
Սիրարփի Աղաբաբյան