«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ամենազվարճալի պահն այն է, որ 10 000 կամ 50 000 դրամ «կաշառք» վերցրած բժշկին կամ ուսուցչին դատում է միլիոնավոր դոլարներ «վաստակած կամ ժառանգություն ստացած» աշխարհի «ամենաանկաշառ» դատավորը կամ դատախազը:
Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.
Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով
Բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք։
#ՋԻՎԱՆԻ»,- Facebook-ի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: