Պոլոզ Մուկուչը մտացածին անձ չէ: Նա հայ ազգային բանահյուսական արվեստի նշանավոր նեկայացուցիչներից է: Ծնվել է 1881 թվականի հունվարի 1-ին Գյումրիում, երկաթագործի ընտանիքում: Բուն անուն-ազգանունն է Մկրտիչ Ղազարոսի Մելքոնյան: Ավետիք Իսահակյանի խաղընկերներից է: Եղել է աչքաբաց, սրախոս, մարդամոտ, հորինել է առակներ, սրամիտ խոսքեր, ստացել է Պոլոզ Մուկուչ մականունը: Մեծանալով, դարձել է մրգավաճառ, հետո ունեցել է թեյարան, ճաշարան, նաև խանութ: 50 տարեկան հասակում, 1931 թվականի փետրվարի 15-ին, մահացել է Թիֆլիսում, համաժողովրդական թաղում է տեղի ունեցել Գյումրիում: Ավետիք Իսահակյանը 1952 թվականին մահարձան է կանգնեցրել նրա շիրմաթմբի վրա: Մահարձանի վրա գրված է «Պոլոզ Մուկուչ», մյուս կողմում՝ «Հիշատակ բանաստեղծ Ավետիք Իսահակյանից»:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ