
Մասնավոր տեղափոխում կատարող տաքսիստը Մոսկվայում բռնաբարել է իր ուղևորին: life.ru-ին հայտնի է դարձել, որ երիտասարդը առավոտվա մոտ ժամը 5-ին դուրս է եկել «Պրոպագանդա» գիշերային ակումբից և մեքենա կանգնեցրել:
«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ ուղևորը նստել է «Հոնդա-ակկորդ» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենան ու խնդրել հասցնել իրեն մինչև Էնտուզիաստների խճուղի: Ճանապարհին վարորդը սկսել է վախեցնել տղամարդուն ու ինտիմ մերձեցման հակել:
Տաքսիստը տարել է տուժողին Սիմոնովսկի Վալ փողոցի տներից մեկի բակը և բռնաբարել նրան:
Տուժողն անմիջապես դիմել է ոստիկանություն և հայտարարություն գրել: Ստուգման արդյունքում նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե: