iPass ընկերության հետազոտողները ԱՄՆ-ում ու Եվրոպայում հարցման են ենթարկել 1700-ից ավելի մարդու՝ փորձելով պարզել, թե որքան ժամանակ ու ինչ իրավիճակներում է սմարթֆոնից օգտվում միջին վիճակագրական մարդը: Ըստ life.ru-ի, պարզվել է, որ օրեցօր աճում է մարդու կախվածությունը գաջեթներից:
Ընդ որում, գիտնականները նշել են, որ սոցիալական էթիկետի խախտումն այլևս ինչ-որ արտասովոր բան չէ. հարցվածներից շատերն ասել են, որ կանանավոր կերպով սմարթֆոնից օգտվում են սեքսի ժամանակ և հետո, ինչպես նաև չեն պատկերացնում սգո միջացառումներ այցելելն առանց իրենց սարքավորման:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ հարցվածների համարյա 84%-ը նշել է, որ օգտվում է սմարթֆոնից անկողնում, իսկ ևս 7% օգտագործողներ սիրում են թերթել սոցցանցերը սեքսի ժամանակ: Ըստ հետազոտողների, հարցվածների համարյա 70%-ը հայտարարել է, որ սթրես են ապրում, եթե չեն կարողանում միանալ տնային Wi-Fi-ին կամ անլար ցանցին աշխատավայրում: