Վիետնամցի ծնողները թաքնված տեսախցիկով նկարահանել են, թե ինչպես է 51-ամյա դայակ Նգուեն Տխի Խանը ծեծում իրենց ութ-շաբաթական դստերը: Տեսախցիկ տեղադրել որոշել էր աղջկա մայր Նգոկ Ֆուոնգը՝ նկատելով, որ երեխան անհանգիստ է դարձել և հաճախ քնի մեջ հեկեկում է:
Կադրերում երևում է, թե ինչպես է դայակը թափահարում փոքրիկին, բռնում վզից, նրան օդ է նետում և խփում դեմքին, մեջքին ու հետույքին: Ըստ The Sun-ի, Նգուեն Տխի Խանը աշխատել է ընտանիքում մոտ երկու ամիս՝ աղջկա ծնվելուց ի վեր:
Սարսափելի վիդեոն նայելուց հետո Նգոկ Ֆուոնգը ոստիկանություն է կանչել, որը ձերբակալել է Նգուեն Տխի Խանին: Ֆուլի քաղաքի ոստիկանության պետ, փոխգնդապետ Լե Դյուկ Թունգը հաստատել է, որ դայակը կալանքի տակ է:
pastinfo.am