Apple-ի համակարգիչներում լուրջ խոցելիություն են գտել
Advertisement 1000 x 90

Apple-ի համակարգիչներում լուրջ խոցելիություն են գտել

Apple ընկերությունն աշխատում է իր համակարգիչերի գործառական համակարգի անսարքության վերացման վրա:

MacOS High Sierra գործառական համակարգում թերությունը թույլ է տալիս համակարգիչ մուտք գործելու հնարավորություն ստանալ առանց նշանաբառի, տեղեկացնում է BBC-ին:

«Մենք աշխատում ենք ծրագրային ապահովման վրա, որպեսզի լուծենք այդ հարցը»,- հայտնել է ընկերությունը: Անսարքությունը հայտնաբերել է թուրք մասնագետ Լեմի Էրգինը:

Նա պարզել է, որ, եթե օգտատիրոջ անվան դաշտում մտցվի root բառը, իսկ նշանաբառը թողնվի դատարկ, ապա, «ներանցում»
ստեղնը սեղմելիս մի քանի անգամ կարելի է համակարգիչ մուտք գործելու անսահմանափակ հնարավորություն ստանալ:

Apple ընկերությունը չի ճշտել, թե ինքն անսարքության մասին իմացել է արդյոք նախքան դրա մասին լայնորեն հայտնի դառնալը: Հաշվի առնելով թերության հետևանքով ստեղծված հնարավորությունները՝ փորձագետներն ապշել են այդ՝ իրենց խոսքով «կոպտագույն և ամոթալի» անսարքության պարզությունից: