Աշոտ Ասատրյանի գրառումը Facebook-ի իր էջում. «Հերթական զորավարժությունը Նախիջևանում:
Վերջին շրջանում թշնամու բանակի զինծառայողները ակտիվ զորավարժություններ են իրականացնում Նախիջևանում: Հատկապես շեշտը դրվում է այն ստորաբաժանումների վրա, որոնք միջինից ցածր մակարդակի պատրաստվածություն ունեն:
Թշնամու բանակի ամենավատ պատրաստվածություն ունեցող ստորաբաժանումները հրետանին և դիպուկահարներն են, որոնք էլ ակտիվ զորավարժություններ են իրականացրել վերջին շրջանում:
2017 թվականին պլանավորված զորավարժությունների շրջանակներում այժմ իրականացվում է դիպուկահարների զորավարժությունը: Պատահական չէ, որ դիպուկահարների համար նախատեսված զորավարժության առաջին խնդիրը եղել է քողարկումը և հետո նոր թիրախների խոցումը:
Թշնամու բանակի ղեկավարությունը այս կերպ նաև փորձում է իր մասին հիշեցնել Նախիջևանի կողմից, քանի որ շատ լավ գիտակցում է, որ այդ ուղղությամբ տեղակայված իր դիրքերը աննպաստ է որևէ գործողություն կատարելու համար: Գոնե այդ դիրքերից թշնամին չի կարող ոչ մի տեսակ անկարգություններ կատարի, քանի որ պատիժը կլինի մի քանի անգամ ավելի ցավոտ, քան սահմանի երկայնքով մյուս բոլոր դիրքերում»: