Հայտնիները համախմբվել են «ԷԽՈ»-ի կարևոր նպատակի շուրջ. bravo.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայտնիները համախմբվել են «ԷԽՈ»-ի կարևոր նպատակի շուրջ. bravo.am

«Իմ ապագան քո արձագանքն է»՝ այս խորագիրն էր կրում «ԷԽՈ»-ի տարվա ամփոփիչ գալա համերգը։ Բարեգործական կազմակերպությունը նպատակ ունի ստեղծել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների առողջակրթական վերականգնման այլընտրանքային ծառայությունների կենտրոն:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում երեկ կայացած համեգը բազմաժանր էր՝ փոփից մինչեւ ժաղովրդական։ Երկուական երգերով ելույթ են ունեցել Արամ MP3-ը, Արսեն Գրիգորյանը՝ Մրրոն, Էրիկը, Մաշա Մնջոյանը, Գոհար Հովհաննիսյանը, Նառան, Նարե Գևորգյանը, Շուշան Տոնոյանը, պատանի երգիչ Էրիկ Զաքյանը, «Մագա դանս շոու»-ի աղջիկները և ուրիշներ։ Բարեգործական միջոցառման տոմսերի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է վերոնշյալ կենտրոնի ստեղծմանը:

Ամբողջը՝ bravo.am