Մեքսիկայի Խալիսկո նահանգում գտել են շարժական սառնարաններ, որոնցում եղել են մարդային գլուխներ ու սպառնալիքներով գրություններ, ըստ life.ru-ի, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Ճշտվում է, որ սառնարաններից մեկը թողնվել է Televisa Guadalajara հեռուստաալիքի խմբագրության առաջ: Գլուխների հետո միասին սառնարանում եղել է երկու գրություն՝ սպառնալիքներով: Դրանցից մեկը հասցեագրված է եղել տեղական դատավորին, մյուսը՝ նահանգի ոստիկանության ղեկավարին:
Նշվում է, որ գրությունների մեջ թողնվել են C.J.N.G. սկզբնատառերը, որոնք համընկնում են նահանգում հայտնի՝ «Խալիսկո-նոր սերունդ» նարկոկարտելի անվանման սկզբնատառերի հետ:
Տեղական ոստիկանությունը սկսել է գործի հանգամանքների քննությունը:
Ավելի վաղ life-ը հաղորդել էր, որ Խալիսկոյում նարկոկարտելների «ռազբորկա»-ների ընթացքում զոհվել է 13 մարդ: Ոստիկանությունը գտել է գլխատված տղամարդկանց վեց մարմին: Քննության վարկածի համաձայն, նրանք «Խալիսկո-նոր սերունդ» կարտելի անդամներ են եղել: