«Շատ անգամներ համբերել եմ և չեմ արտահայտվել, բայց այլևս բավական է…». Արմեն Դարբինյան
Advertisement 1000 x 90

«Շատ անգամներ համբերել եմ և չեմ արտահայտվել, բայց այլևս բավական է…». Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դաիբինյանը ֆեյսբուքյան իր քջում գրում է. «Երեկ հերթական անգամ հրապարակայնացվեց բուհական կոռուպցիայի մասին հարցը: Բավական բարձր հարթակից՝ որպես Եվրոպական գրանտային ծրագրի ամփոփագիր:

Շատ անգամներ համբերել եմ և չեմ արտահայտվել, բայց այլևս բավական է. Տիկնայք և պարոնայք գրանտատուներ, գրանտաորսներ և գրանտակերներ, չհամարձակվեք այլևս ստվեր գցել Հայաստանյան համալսարանական հանրության վրա: Համալսարաններում աշխատող ուսուցիչները, դասախոսները և գիտնականները մեր երկրի ամենապատվարժան մարդիկ են, իրենց անձնուրաց աշխատանքով Նոր Երկիր կառուցելու սաղմն են ստեղծում այժմ:

Պարոնայք պաշտոնյաներ, եթե կան բուհական կոռուպցիայի փաստարկված ապացույցներ, հրապարակեք դրանք՝ անուն առ անուն, և թույլ մի՛ տվեք որ եզակի խեղճ ու կրակ մոլորյալները ստվերեն մեր բազմահազար և արժանապատիվ հանրությունը: Իմ կողմից պաշտոնապես հայտարարում եմ. Հայ-Ռուսական համալսարանում կոռուպցիա չկա, և երբևիցե չի՛ եղել, դրա երաշխավորը ես եմ՝ որպես համալսարանի ռեկտոր:

Նաև հրավիրում եմ պարոն դեսպան Սվիտալսկուն մեր համալսարան՝ սիրով կկիսվեմ նրա հետ մեր ձեռքբերումներով և փորձով»: