
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որքան հասկանում եմ՝ НТВ-ի հակահայկական վերջին հաղորդմանը հնչածներից հայկական ակտիվ լսարանին վրդովել է գլխավորապես Ռուսաստան-Հայաստան կապի ամուսնական հարաբերությունների «արձանագրման» տեքստում Հայաստանին հատկացված սեռային՝ կանացի դերի հարցը: Արական սեռի որոշ ներկայացուցիչներ ինքնահաստատվեցին նույնիսկ «այս կապում մենք տղամարդն ենք, իրենք՝ կինը» թեզով:
Մեզ համար Հայաստանը «մայր Հայաստան» է, իսկ հայրենիքը թե մայր է, թե հայր՝ «մայր հայրենիք» (այստեղ թե՛ մայր-ը կա, թե՛ հայր-ը՝ հայր-ենիք), ռուսների համար Ռուսաստանը «матушка Россия» է, հայրենիքը՝ «родина, Россия-мать родная», բայց նաև՝ «отечество»:
Արձանագրե՞նք, որ երկրի-հայրենիքի ընկալումներում խոսքը ոչ թե սեռական պատկանելության, այլ«մոր» և «հոր» սոցիալական դերերի մասին է: Հիմա մոռանանք НТВ-ի էժանագին հաղորդումը և վերադառնանք հայկական լսարան՝ ինչո՞ւ է մեր տղամարդկանց այդքան դառնացնում «մոր» սոցիալական դերը»: