«Նիգերիական» սփամը կվերանվանվի «հայկական սփամ». Վահան Ասատրյան
Advertisement 1000 x 90

«Նիգերիական» սփամը կվերանվանվի «հայկական սփամ». Վահան Ասատրյան

Վահան Ասատրյանի Facebook-յան հրապարակումը.

«Քանի որ Հայաստանում մի շարք պետական ևակադեմիական կառույցներ վերջին շրջանում ամենայն լրջությամբ սկսել են հրապարակայնորեն ու լուրջ դեմքով խոսել երկրում կրիպտոարժույթի վերաբերյալ ծավալուն պրոժեկտների մասին, առաջարկում եմ հանրային օրակարգում ընդգրկել նաև Հայաստանը «Նիգերիական սփամի» կենտրոն դարձնելու խնդիրը… մասնավորապես, կարելի է.

1. հանրապետության առաջատար բուհերում կազմակերպել «նիգերիական սփամի» օգտագործման դասավանդում՝ մագիստրատուրայում համապատասխան դասընթաց ու մաանագիտացում ներդնելով.

2. կազմակերպել սեմինարներ՝ արտերկրից (Նիգերի, Բուլղարիա) հրավիրելով ոլորտի հեղւնակավոր մասնագետների.

3. ՀՀ կառավարությանը սույն ռազմավարական նախաձեռնության վերաբերյալ խորհուրդներ տալու համար արտերկիր, օրինակ՝ Նիգերիա, պետության հաշվին գործուղել մասնագետների՝ տեղում առաջավոր փորձին ծանոթանալու և Հայաստանում «նիգերիական սփամի» տարածման միջոցով տնտեսությունը զարգացնելու ծրագիր մշակելու նպատակով…

4. միջին մասնագիտական կրթության համակարգում մշակել և ներդնել մինչև 2020 թվականըւ Հայաստանում «նիգերիական սփամի» տարածմամբ զբաղվող մասնագետների ուսուցման ծրագիր, որակավորման ստանդարտներ՝ գործատուների հետ համագործակցությամբ.

5. ՀՀ Փոքր ռ միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրում կատարել համապատասխան լրացումներ՝ «նիգերիական սփամով» զբաղվող և վաստակող անհատ ձեռներեցներւն և ձեռնարկատերերին աջակցություն նախատեսելու նպատակով.

6. երկրի կայուբ զարգացման, աղքատության հաղթահարման պետական քսղաքականության, զբաղվածության պետական ծրագրերում հաշվի առնել մինչև 2020 թվականը այս նորարարական և գիտա-տեխնոլոգիատար ոլորտում ավելի քան 54,367 նոր աշխատատեղի ստեղծման անհրաժեշտությունը և համապատասխան թիրախները…

7. ՀՀ պետական եկամուտների կոմիտեին հանձնարարել «նիգերիական սփամով» զբաղվող կազմակերպությունների համար հարկային նպաստավոր ռեժիմի և գործարար բարենպաստ միջավայր ապահովելու ծրագիր մշակել և կառավարության հաստատմանը ներկայացնել 2018 թվականի առաջին քառորդի ընթացքում…

…վերը նշված ու չնշված քայլերի արդյունքում «նիգերիական» սփամը կվերանվանվի «հայկական սփամ», Նիգերիան կվերանվանվի Հին Հայաստան, իսկ Հայաստանը՝ Նոր Նիգերիա, մինչև 2020 թվականը երկրի տնտեսությունը կաճի 700 տոկոսով, տնտեսության մեջ կկատարվեն մեկ միլիարդից ավելի ներդրումներ, կստեղծվեն տադնյակ հազարավոր աշխատատեղեր, երկրի բնակչությունը մինչև 2023 թվականը կավելանա շուրջ կես միլիոն նիգերացով, աղքատությունը կկրճստվի 13%-ով, ձմերուկը կդառնա ավելի կարմիր ու կկոր, իսկ վարունգը՝ ավելի կանաչ ու ուղիղ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն նիգերական սփամը կճանաչի համաշխարհային ժառանգության մաս…»



Նման նյութեր