
Երգչուհի Լիլուն ներկայացրել է Մերի Մակարյանին նվիրված «Նորահարսիկ» երգի ու հոլովակի ամբողջական տարբերակը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Սիրելիներս, ահա և ամբողջական տարբերակը «Նորահարսիկ» երգի, որը սիրով անակնկալ էի պատրաստել հատուկ Մերի Մակարյանի համար։ Նաև ավելացնեմ, որ այն մեծ սիրով նվիրում եմ բոլոր նորահարսիկներին… Երջանիկ եղեք Ձեր նորաստեղծ ընտանիքներում )))»։