Երևան-Մոսկվա և հակառակ ուղղությամբ մի քանի չվերթներ «Զվարթնոց»-ից իրականացվում են ուշացումով. tert.am
Advertisement 1000 x 90

Երևան-Մոսկվա և հակառակ ուղղությամբ մի քանի չվերթներ «Զվարթնոց»-ից իրականացվում են ուշացումով. tert.am

Երևան-Մոսկվա ու հակառակ ուղղությամբ մի քանի չվերթներ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից այսօր իրականացվում են ուշացումով: tert.am-ի փոխանցմամբ՝ մասնավորապես «Աէրոֆլոտ» ընկերության երկու ու «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության մեկ չվերթը հակադարձ ուղղությամբ՝ Մոսկվայից Երևան այսօր կիրականացվեն ոչ նախատեսված ժամանակին:

Ըստ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքի՝ դեկտեմբերի 2-ին, հետաձգվել են դեպի Մոսկվա «Աէրոֆլոտ» ընկերության չվերթները, որոնք ծրագրված էին ժամը 08։00-ին և նաև 11:20-ին, բայց իրակացվել են միաժամանակ ժամը 11:50-ին:

Հետաձգվել է նաև դեպի Մոսկվա «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության չվերթը, որը ժամը 15-ին է ծրագրված, բայց կիրականացվի ժամը 18:00-ին: