
«Բրազիլիայում հսկող տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են ոստիկանության սպաները սպանում 2 մարդու, իսկ հետո փորձում են փոխհրաձգություն բեմադրել: Սպանվածներից մեկը հանցագործ է եղել, երկրորդը՝ նրա պատանդը, ոստիկանները նախապես իմացել են այդ մասին»,- հայտնում է Mirror-ը:
Այս տեսագրությունը համացանցում է հայտնվել նոյեմբերի 26-ին՝ դեպքի հաջորդ օրը: Կադրերում երևում է, որ ավտոմեքենայից կրակ է վարվում, ոստիկանը զենքը հանում է պաշտպանվելու համար:
Տեղի ունեցածը նկարահանման ուրիշ կետից այս տեսքն է ունեցել՝ ոստիկաններից մեկն ավտոմեքենայի ապակուց կրակում է իր գործընկերոջը:
Երրորդ տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես են մի խումբ ոստիկաններ կանգնեցնում ավտոմեքենան և կրակ բացում ներսում գտնվող մարդկանց ուղղությամբ: Հետո ոստիկանները սպանվածներին հանում են մեքենայից և փոխհրաձգություն են բեմադրում:
Ներկայումս դեպքը հետաքննում է ռազմական ոստիկանությունը, հետաքննության ընթացքում դրա մասնակիցները հեռացված են ծառայությունից: Ոստիկաններն ինչ պատիժ կստանան, առայժմ հայտնի չէ:
blognews.am