Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին բուռն է արձագանքել հայկական «Ձայնը» նախագծի մասնակից Ռոբերտ Քոլոյանի կատարմանը: Հայկական արմատներով ֆրանսիացի երգիչը հիացական գրառում է կատարել:
«Հիանալի է, ես կիսվել եմ տեսանյութով իմ Twitter-ի էջում: Ձեր կատարումն ինձ շատ էմոցիաներ է պարգևել: Նախագծի ի՞նչ փուլում եք գտնվում»,- գրել է Ֆիորին: Ռոբերտը նոկաուտի փուլում կատարել էր հենց Պատրիկ Ֆիորիի երգացանկից Les Montagnes d’Arménie երգը: Սկսնակ երգիչը անտարբեր չի մնացել և նույնպես պատասխանել է հանրահայտ երգչի այդքան հաճելի մեկնաբանությանը:
«Էմոցիաներն ուղղակի խեղդում են ինձ: Երբ անակնկալ հաղորդագրություն ես ստանում անձամբ Պատրիկ Ֆիորիից: Շատ շնորհակալ եմ, Պատրիկ, արձագանքի համար, ուրախ եմ, որ կարողացել եմ երգը տեղ հասցնել և այս տեսակ ողջունում ստանալ։ Սա է ինձ համար իրական հաղթանակը»,- ասել է Ռոբերտ Քոլոյանը։