
Ախալցխայի սակրեբուլոյի պատգամավոր Համբարձում Բաբոյանի մեքենայի մոտ օրերս պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Akhaltskha.net-ը՝ հղում անելով ականատեսներին, պայթյունի ժամանակ մեքենայի մոտ մարդ չի եղել:
Դեպքը տեղի է ունեցել Ասպինձայի անվան փողոցում, սպորտդպրոցի մոտ երեկոյան ժամերին:
Պայթյունի ժամանակ Համբարձում Բաբոյանը գտնվել է սպորտդպրոցի շենքում: Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ:
Ներքին գործերի նախարարությունը սկսել է քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի երկրորդ մասի հետաքննությունը, ինչը նշանակում է, մեկ այլ անձի նյութի, կարողության վնաս: