Վորոնեժում Հայրենական մեծ պատերազմի 91-ամյա վետերանը կյանքից զրկել է սեփական թոռանը: Նշվում է, որ 37-ամյա տղամարդու սպանության պատճառ է դարձել այն, որ նա 15 տարի ագրեսիվ վերաբերմունք էր դրսևորում սեփական ընտանիքի հանդեպ:
Ըստ life.ru-ի, նշվում է, որ թոշակառուի թոռը տառապում էր ալկոհոլիզմից և մշտապես տանը սկանդալներ էր սարքում: Տարեց տղամարդը բազմիցս օգնություն ստանալու համար դիմել է ոստիկաններին, սակայն իրավապահների այցելությունները որևէ ազդեցություն չեն թողել ժառանգի վրա:
Այս անգամ տղամարդը հերթական անգամ հյուր է եկել և սկսել սպառնալ հարազատներին: Հարբած վորոնեժցին՝ ձեռքերը թափահարելով, ուղղվել է դեպի պապը: Թոշակառուն այդ պահին փոքրիկ դանակով մատիտ էր սրում, որով էլ վնասվածք է պատճառել թոռանը:
Տարեց մարդը շտապօգնության բրիգադ է կանչել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել թոռան կյանքը:
Այժմ քննությունը պետք է որոշի, թե որ հոդվածով որակի վետերանի գործողությունները: